Նոյեմբերի 18-ից Բելավիա ավիաընկերությունը անցում է կատարում նոր ժամանակակից սակագնային համակարգի, որը թույլ է տալիս ուղևորներին ինքնուրույն ընտրել թռիչքի ծառայությունների փաթեթը: Նոր հայեցակարգի համաձայն ՝ ավիաընկերությունը մեծացնում է ձեռքի ուղեբեռի քաշը 8-ից մինչև 10 կգ:
    Սակագների նոր համակարգում հասանելի կլինեն առանց ուղեբեռ սակագները:Տարբեր սակագնային համակարգերում տեղերի քանակը և ավիատոմսերի գները տարբեր կլինեն՝ կախված օդանավի հզորությունից, թռիչքի ուղևորների քանակից և այլ գործոններից: Առանց ուղեբեռ և ուղեբեռով նվազագույն արժեքով տոմսերի միջև գնային տարբերությունը երկկողմանի չվերթի դեպքում կախված ուղղությունից կտատանվի մինչև 65 եվրո: Այսպիսով, օրինակ, դեպի Կալինինգրադ առանց ուղեբեռ երկկողմանի տոմսերի արժեքը կսկսվի 85 եվրոից(Նախկինում ուղեբեռով երկկողմանի ավիատոմսի արժեքը սկսվում էր 115 եվրոից, ներկա պահին նույնպես այդ նույն արժեքն է), Մինսկից Պրահա առանց ուղեբեռ երկկողմանի ավիատոմսի արժեքը կսկսվի 166 եվրոից(Նախկինում ուղեբեռով նվազագույն արժեքը սկսվում էր 204 եվրոից, իսկ հիմա 191 եվրոից)Ավիաընկերության սակագները բաժանվում են 5 խմբի՝ «Պրոմո», «Լայթ», «Սմարթ», «Ֆլեքս» և «Բիզնես».
     «Պրոմո» և «Լայթ» սակագներում առաջարկվելու են ամենամատչելի ավիատոմսերը: Երկու սակագներն էլ հնարավորություն են տալիս անվճար տեղափոխել ձեռքի ուղեբեռ, որի քաշը չի գերազանցի 10 կգ: Ուղեբեռ գնելու անհրաժեշտության պարագայում մեկ ճամպրուկի գինը իջեցվել է 50 եվրոից 25 եվրո:
«Սմարթ» սակագնային համակարգում մինչև 10 կգ ձեռքի ուղեբեռի հետ միասին արդեն ներառված է նաև 23 կգ քաշով ուղեբեռ: Այստեղ կարող եք նաև անվճար օգտվել օդանավում տեղերի ընտրման ծառայությունից:
«Ֆլեքս» սակագնի պայմանները ենթադրում են մինչև 10 կգ ձեքի ուղեբեռի հետ նաև անվճար մինչև 32 կգ ուղեբեռ: Օդանավում նստատեղի ընտրության ծառայությունը, ինչպես նաև թռիչքի ամսաթվերի փոփոխությունը և տոմսերի վերադարձը կատարվում են անվճար:
«Բիզնես» սակագինը ներառում է ծառայությունների ավելի լայն շրջանակ՝ 2 հատ ձեռքի ուղեբեռ՝ յուրաքանչյուրը մինչև 10 կգ, 2 հատ ուղեբեռ՝ մինչև 32 կգ քաշով, օդանավում նստատեղի անվճար ընտրություն և ավիատոմսի վերադարձ ութռիչքի ամսաթվերի փոփոխության հնարավորություն թռիչքից առաջ և հետո: Բացի այդ «Բիզնես» սակագնով ճամփորդող ուղևորների համար ավիաընկերությունը առաջարկում է սպասարկում բիզնես սրահում ու առանձին հաշվառման սեղան:
Սպորտային սարքավորումները տեղափոխվում են առանց լրացուցիչ վճարների ՝ ավիաընկերության գործող կանոններին համապատասխան ՝ «Սմարթ», «Ֆլեքս» և«Բիզնես» խմբերի սակագներով: