Երկիր մոլորակը մշտապես զարմացրել և գերել է մարդկությանը իր դրախտային տեսարաններով:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի ամենագեցիկ ջրվեժներից հինգը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն գեղեցկությունն ու առանձնահատկությունը: Դեպի ամենահայտնի ջրվեժներ իրականացվում են հատուկ էքսկուրսիաներ, մնացածը, որոնք տեղակայված են բնության ավելի հեռավոր և վայրի անկյուններում, հասանելի մնում են միայն իրական էքստրեմալների համար: Ժամանակն է ճանաչելու քո մոլորակի գողտրիկ վայրերը:

Ջրվեժ Անխել, Վենեսուելա

Աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժների յուրաքանչյուր ցուցակ գլխավորում է Վենեսուելայի Կանայմա ազգային պարկում գտնվող Անխել (Angel) կամ Սալտո Անխել (Salto Angel) ջրվեժը։ Անխելն աշխարհում ամենաբարձր ջրվեժն է. նրա բարձրությունը կազմում է 978մ, այսինքն՝ մոտ 15 անգամ ավելի, քան հայտնի Նիագարա ջրվեժը։ Հենց այս ջրվեժը տեսնելու համար հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են Վենեսուելա։  Ի դեպ, ջրվեժի անվանումը առաջացել է ամերիկացի օդաչու Ջիմի Էյնջելի անունից, ով պատահաբար բացահայտել է այս հրաշքը։ 

Ջրվեժ Իգուասու, Արգետինա/Բրազիլիա

Իգուասուն աշխարհի ամենաարագահոս ջրվեժներից մեկն է։ Եթե որպես չափման միավոր հաշվի առնենք ոչ թե բարձրությունը, այլ լայնությունը, ապա այն կարելի է համարել աշխարհի ամենամեծ ջրվեժը, քանի որ այն ունի 2.7կմ. լայնություն եւ ներառում է 270 առանձին ջրվեժներ։ Ի դեպ, Իգուասուն հրաբխային ժայթքումների արդյունք է։

Ջրվեժ Վիկտորիա,  Հարավային Աֆրիկա

Եվս մեկ գեղեցիկ ջրվեժ, որը հայտնի է աշխարհի բոլոր ծայրերում, եւ այն համարվում է Աֆրիկա մայրցամաք գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Ի դեպ, տեղաբնիկներն այն անվանում են «Մոսիոա-Թունյա» («Որոտացող ծուխ»), քանի որ  ջրվեժը մոտ 2 կմ երկարությամբ «ջրային վարագույր» է ձեւավորում։ Ջրվեժը շատ ավելի տպավորիչ է գարնանը, երբ Զամբեզի գետն առավելապես լցվում է ջրով, քանի որ ամեն վայրկյան նրա մեջ թափվում է 5 միլիոն լիտր ջուր։

Շաքիի ջրվեժ, Հայաստան

Շաքիի ջրվեժը գտնվում է Սիսիան քաղաքում՝ Շաքի գետի վրա: Ժայռի ողջ երկայնքով ձևավորվում են բազմաթիվ գետակներ, որոնց շնորհիվ Շաքիի ջրվեժը ջրի մեծ կասկադով թափվում է ներքև: Շաքիի ջրվեժը բարձրությամբ (18 մետր) զիջում է նախորդներին, սակայն նրա ուժն այնքան մեծ է, որ ջրվեժի մոտ կանգնած մարդկանց ձայնը գրեթե հնարավոր չէ լսել:

Ջրվեժ Նիագարա, ԱՄՆ

Շնորհիվ ամերիկյան կինոարտադրության՝ Նիագարան աշխարհում ամենահայտնի ջրվեժն է։ Նիագարան գրավում է հազարավոր զբոսաշրջիկների ոչ միայն իր գեղեցկությամբ, այլեւ այն պարզ պատճառով, որ շատ հեշտությամբ կարելի է հասնել ջրվեժին։ Նիագարան գտնվում է ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում եւ ամեն վայրկյանում այնտեղից թափվում է 2.8 միլիոն լիտր ջուր։