“Բելավիա” անվճար ստոպովեր

2019 թվականից սկսած “Բելավիա” ավիաընկերության տարանցիկ ուղևորները կարող են օգտվել Մինսկում կանգառով թռիչքից(STOP-OVER ):
Այս տարբերակը թույլ է տալիս “Մինսկ” ազգային օդանավակայանի միջոցով տեղափոխվող ուղեւորներին կանգ առնել Բելառուսի Հանրապետության մայրաքաղաքում 24-ից մինչեւ 72 ժամով: Տարանցիկ ուղևորները Բելառուսը ճամփորդական երթուղում ավելացնելու հնարավորությունից կարող են օգտվել բացարձակապես անվճար:
Stopover-ը հասանելի է երթուղու կանգառներից մեկում, իհարկե երկկողմանի տոմսի ժամանակ, կամ մեկնելիս, կամ վերադառնալիս:
Արդեն այսօր Մինսկում տարանցիկ կանգառով ավիատոմսը հնարավոր է ձևակերպել Հայաստանում ավիաընկերության ներկայացուցչությունում` գործակալների մոտ, ինչպես նաև արտասահմանում:
“”Բելավիա” ավիաընկերությունում տարանցիկ ուղևորների քանակը անընդհատ աճում է և արդեն կազմում է մոտ 53% ։ Մենք փորձում ենք կատարելագործել ծառայությունները մեր հաճախորդների ցանկություններին եւ կարիքներին համապատասխան: Նոր տարբերակը թույլ կտա ուղեւորներին իրենց ճանապարհորդությունն ավելի հագեցած դարձնել եւ ծանոթանալ Բելառուսի հետ ՝ առանց ավիաթռիչքների ծախսերը մեծացնելու: Մենք հույս ունենք, որ պլանավորված թռիչքի ժամանակ լրացուցիչ երկիր այցելելու հնարավորությունը պահանջված կլինի տարանցիկ ուղեւորների համար, հատկապես հաշվի առնելով բազմաթիվ պետությունների քաղաքացիների համար Բելառուսի Հանրապետություն առանց վիզայի մուտքի փաստը: Օտարերկրյա զբոսաշրջիկները կարող են ավելի հետաքրքիր դարձնել իրենց ճանապարհորդությունը ծանոթանալով Բելառուսի մայրաքաղաքի տեսարժան վայրերին: Այս ծառայության շնորհիվ ուղևորները ստիպված չեն լինի ժամանակ անցկացնել սպասասրահում մինչև հաջորդ մեկնումը։