Առաջավորասիական ընձառյուծ աշխարհում հաշվվում է ընդամենը 500-600 հատ: Հայասատում մոտ երկու տասնամյակ առաջ ընձառյուծի գրեթե ոչ մի հետք չէր մնացել որսագողերի պատճառով, որոնք հասել էին նույնիսկ լեռնային շրջաններ այս զգուշավոր կենդանիների հետևից: Եվ միայն 2006 թ-ից սկսած ընձառյուծներ են նկատվել Հայաստանում, և ըստ WWF-Հայաստանի, երկրի հարավային երեք մարզերում՝ Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում  գրանցվել են 7 ընձառյուծ: Ըստ գրական աղբյուրների, ավելի վաղ այն նաև երկրի հյուսիսում է նկատվել:

Հնում ընձառյուծին համարում էին, որպես առյուծի և հովազի հիբրիդ, որն իր արտացոլումն է գտել ընձառյուծի անգլերեն անվան մեջ, որտեղ Leopard բառը ծագում է հին հունարեն λέων (leōn, առյուծ) և πάρδος (pardos, արու հովազ) բառերից։ Տեսակի ներկայիս անվանումը (Panthere pardus) գալիս է հունարենից լատիներեն անցած πάνθηρ (pánthēr) բառից։ Որն էլ ենթադրում է, որ ծագել է παν «pan» («բոլոր») և θηρ («կենդանի») բառերից։ Սակայն ավելի հավանական է հնդիրանական «պանդարաբ» բառի տարբերակը, որը նշանակում է «սպիտակադեղնավուն, գունատ»:

Հայաստանում ընձառյուծները  մեծ թիվ չեն կազմել: 2007 թվականին ապրել է երկու արու, բայց քանի որ արուները սիրում են հաճախակի փոխել իրենց բնակության վայրը՝ հեռացել են: Ընձառյուծներ մեզ մոտ չեն նկատվել մինչև 2013 թ.: Մեր երկրում վերջին մի քանի տարիների ընթացքում ընձառյուծների  հայտնվելը մասնագետները կապում են Հայաստանում բեզոարյան այծերի քանակի ավելացման հետ: Հայաստանի տարածք ընձառյուծներն անցնում են Թուրքիայից և Իրանից: