2019 թ. հոկտեմբերի 1-4 Փարիզում տեղի ունեցավ ՙՙ Թոփ Ռեսա՚՚ միջազգային տուրիստական ցուցահանդեսը, որտեղ ներկա էին աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջային ոլորտում կայացած և առաջատար ընկերություններ:

Մեր ընկերությունը նույնպես իր մասնակցությունն ունեցավ այս ցուցահանդեսին, ինչը հնարավորություն ընձեռեց ուղիղ կապ հաստատել հայ զբոսաշրջիկների համար գրավիչ երկրների տուրիստական ընկերությունների հետ և ձեռք բերել նոր գործընկերներ:
Մասնակցությունը ցուցահանդեսին նպաստեց Հայաստանը, որպես զբոսաշրջային նոր և գրավիչ ուղղություն, աշխարհի ավելի լայն շրջանակներին ներկայացնելուն: