Օդային տարածքի օգտագործման արգելքների երկարաձգման և թռիչքներ իրականացնելու անկարողության պատճառով Բելավիա – ն ստիպված է դադարեցնել թռիչքները դեպի ԵՄ մի շարք քաղաքներ մինչև 14.12.2021 թ.

  • Վիեննա
  • Բրյուսել
  • Լոնդոն
  • Բուդապեշտ
  • Բեռլին
  • Ֆրանկֆուրտ
  • Հանովեր
  • Մյունխեն
  • Բարսելոնա
  • Հռոմ
  • Միլան
  • Լառնակա
  • Ռիգա
  • Վիլնյուս
  • Քիշնև
  • Ամստերդամ
  • Վարշավա
  • Բելգրադ
  • Կիև
  • Օդեսա
  • Լվով
  • Խարկով
  • Հելսինկի
  • Փարիզ
  • Պրահա
  • Ստոկհոլմ
  • Տալին
  • Կալինինգրադ

Այսօրվա դրությամբ Բելավիա – ն Իրականացնում է չվերթներ Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա, ԱՄԷ, Վրաստան, Իսրայել, Ղազախստան, Ուզբեկիստան:

Ներողություն ենք խնդրում ուղևորներից ստեղծված իրավիճակի համար և հիշեցնում ենք, որ տոմսի վավերականության ընթացքում կարող եք փոխել մեկնման ամսաթիվը կամ վերադարձնել առանց տուգանքների:

Վերադարձը ձևակերպվում է այն կազմակերպությունում, որտեղից գնել եք տոմսը:

Հիշեցնենք, որ Եվրոպական մի շարք երկրներ ի պատասխան Ryanair ավիաընկերությանը պատկանող օդանավի հարկադիր վայրէջքին Մինսկում արգելել են օդային հաղորդակցությունը Բելառուսի հետ։ Օդանավի ուղևորներից էր բելառուս ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչը, որը վայրէջքից րոպեներ անց ձերբակալվել է։

Ryanair ընկերությանը պատկանող օդանավը, որը Աթենքից թռչում էր Վիլնյուս, Բելառուսի և Լիտվայի սահմանը հատելուց մի քանի րոպե առաջ կտրուկ շրջադարձ է կատարել և բելառուսական կործանիչների ուղեկցությամբ վայրէջք կատարել Մինսկում, որտեղից ահազանգել էին օդանավում ռումբի առկայության մասին, ինչը ստուգումներից հետո հերքվել է։ Օդանավի անձնակազմը չվերթի փոփոխության որոշման վերաբերյալ ուղևորներին որևէ բացատրություն չի ներկայացրել։

Մինսկում 7 ժամ տևած ստուգումներից հետ օդանավը շարունակել է չվերթը դեպի Վիլնյուս՝ առանց 6 ուղևորի․ 4-ի մասին տեղեկություններ չկան, հայտնի են 2 ձերբակալվածների ինքնությունը՝ լրագրող Պրոտասևիչը և նրա ընկերուհին։

Նորություններին կարող եք ծանթանալ մեր ֆեյսբուքի և Ինսագրամի էջերում: