Արենի գինու փառատոնը ամեն տարի տեղի է ունենում Վայոց ձորի Արենի գյուղում: Միջոցառման նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջությունը, ապահովել Հայաստանի ճանաչելիությունը որպես գինու օրրան, ինչպես նաև խթանել համայնքներում խաղողագործութունը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը:
Արենի գինու փառատոնի շրջանակներում այս տեղի է ունենում մրցույթ ինչպես գործարանային գինի արտադրողների, այնսպես էլ տնայնագործների շրջանում:

Գործարանային գինի արտադրողների մրցույթն անցկացնելու համար Հայաստան են հրավիրվում միջազգային ճանաչում ունեցող գինու փորձագետներ: Իսկ տնայնագործների գինու մրցույթը իրականացնում է Երիտասարդ գինեգործների միությունը գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ:
Փառատոնի շրջանակներում գյուղի ամբողջ երկայնքով տեղի և հարակից շրջան ների բնակիչները ներկայացնում են իրենց գինիները, ազգային կերակրատեսակները, հուշանվերները: Հատուկ ձևավորված առանձնացված տարածքում արտադրական գինեգործները, ներկայացնում են մոտ 100 տեսակի գինի, ռեստորանները, առաջարկում են հայկական և միջազգային խոհանոցի լավագույն ուտեստները, պանրագործների տաղավարներում ներկայացված է պանիրների լայն տեսականի և այլոք: