Հայաստանի ջուրը համարվում է աշխարհում ամենահամեղ և ամենամաքուր ջրերից մեկը: Այստեղ ջուրը բխում է մաքուր աղբյուրներից և այն կարելի խմել հենց ծորակից՝ առանց եռացնելու և առողջությանը վնաս հասցնելու:
Ջուրը համարվել է բնության պարգև և դրա մասին հյուսվել են մի շարք լեգենդներ և առասպելներ:

Ցայտաղբյուրները շատ տարածված են Հայաստանում և հանդիսանում են հայկական մշակույթի կարևոր մասը: Դրանք առաջին անգամ ի հայտ են եկել 1920-ական թվականներին Երևանում և այնուհետ մեծ տարածում գտել ողջ Հայաստանով մեկ:

Ինչպես Թամանյանը անապատում քաղաք կառուցեց՝ բոլորս գիտենք, իսկ գիտե՞ք, թե ինչու Երեւանում այդքան շատ ջրային տարածքներ նախագծեց: Հիմնական վարկածի համաձայն՝ քաղաքի վերակենդանացման տարիներին ճարտարապետը ամեն օր շրջում էր Երեւանով, հետեւում շինարարության ընթացքին ու ցուցումներ տալիս: Հազարավոր անգամներ է Թամանյանը ջուր գնել կժերով փողոցում շրջող մանկահասակ երեխաներից, հագեցրել ծարավն ու շարունակել աշխատանքը: Նոր քաղաքի մարդկանց իր օրը չգցելու համար մեծ վարպետի հատակագծի վրա կապույտ կետերը քիչ-քիչ շատացան: Այսօր Հայաստանի բոլոր մարզերում կարող եք հագեցնել Ձեր ծարավը անվճար և մշտահոս ցայտաղբյուրներից: