Տուրեր

Գինեգործական տուր Հայաստանում

Գինեգործական տուր Հայաստանում

184,000 Դրամ

Գինեգործությունը Հայաստանում ունի հազարամյակների պատմություն: Համաձայն Աստվածաշնչյան հայտնի պատմության` Հայաստանը հանդիսանում է խաղողագործության և գինեգործության բնօրրանը: Աշխարհում կան շատ հրաշալի և գեղեցիկ լեգենդներ գինու գյուտի մասին, բայց ամենահինը Աստվածաշնչյան պատմությունն է: Ըստ լեգենդի` մարդկությունը բացահայտեց գինու համը և զգաց դրա ազդեցությունը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը:

Հայաստանում գինեգործության հազարամյակների պատմության մասին է վկայում այն, որ 2011 թվականին Հայաստանի Հանրապետության Արենի համալիրում, պեղումների ընթացքում հայտնաբերվեց  աշխարհի հնագույն գինեգործական հնձանը որը 6000 տարեկան է:

Հայաստանում կան բազմաթիվ գինեգործարաններ, որոնց արտադրած գինիները արտահանվում են աշխարհի տարբեր երկրներ: Տուրի ընթացքում դուք հնարավորություն կունենաք այցելելու դրանցից մի քանիսը և ծանոթանալու գինեգործության տեխնոլոգիաներին:

Ուղևորության արժեքը մեկ անձի համար 3 * հյուրանոցում

Սենյակի տեսակ 2-3 անձ 4-5 անձ 6-7 անձ 8-9 անձ 10+ անձ
DBL/TWN 346000 259000 222000 208000 184000

Փաթեթը ներառում է`

  • Հյուրանոց
  • Նախաճաշ, 1 ճաշ
  • Տրանսպորտային ծառայություններ տուրի ընթացքում
  • Պրոֆեսիոնալ գիդի ծառայություններ
  • Թանգարանների մուտքի տոմսեր
  • Լավաշի մաստեր կլաս
  • Կոկտեյլի պատրաստման մաստեր կլասս
  • Գինու և կոնյակի համտես
 

Փաթեթը չի ներառում`

  • Ավիատոմս
  • Ապահովագրություն
  • Անձնական ծախսեր

Խնդրում ենք հաշվի առնել՝

  • Հաշվարկը կատարված է մեկ անձին համար` ըստ մարդկանց քանակի:
  • Անհրաժեշտության դեպքում կարելի է ընտրել ցանկացած այլ հյուրանոց Հայաստանում, որը կազդի փաթեթի արժեքի վրա։
  • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:
  • Տեխնիկական պատճառներով էքսկուրսիաների հերթականությունը կարող է փոփոխվել։
ՊԱՏՎԻՐԻՐ ՔՈ ՏՈՒՐԸ

Գինը