Տուրեր
Մեկօրյա տուր: Երևան – Խոր Վիրապ – Արենի – Նորավանք – Տաթևի վանական համալիր – Երևան
16,500 Դրամ
Խոր Վիրապ։ 09։00
Խոր Վիրապ վանական համալիրը գտնվում է Արարատի մարզում: Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին: Այստեղ է բանկարկվել Սբ. Գրիգոր Լուսավորիչը, քրիստոնեության քարոզի համար: Հերագայում՝քրիստոնեության ընդունումից հետո, այն դարձել է ուխտատեղի, իսկ 17-րդ դարում կառուցվել է թաղածածկ մատուռ:
Արենի։ 11։30
Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է։ Այն համարվում է հայկական գինեգործաության օրրանը։ 2007 թ․ Արենիում հայտնաբերվել է 6100 տարեկան գինեգործարան և աշխարհի ամենահին կոշիկը։ 1994թ-ին գյուղում Սիմոնյան ընտանիքի նախաձեռնությամբ հիմնադրվել է Արենի գինու գործարանը։ Գործարանում ներկայացված է հայկական գինու լայն տեսականի: Այստեղ կծանոթանաք գինու պատրաստման հազարամյակների պատմությանը:
Նորավանք։ 12։10
Վայոց ձորի մարզում է գտնվում Հայաստանի յուրօրինակ եկեղեցիներից մեկը՝ Նորավանքը: Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դարում և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դարերում։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։ Այստեղ XIIIդ. 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը
Տաթևի վանական համալիր։ 16։30
«ՏաԹևեր» ճոպանուղին դեպի Սյունիքի բնական և պատմական հարստությունները տանող օդային ճանապարհ է: Այն Տաթևի վանք տանող ամենկրճ ճանապարհն է և Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5752 մ): Ճոպանուղու մյուս ծայրում ձեր առջև կբացվի գեղեցիկ մի տեսարան: Բարձր լեռների և խորը կիրճորի մեջտեղում վեր է խոյանում հայկական ամենահայտնի վանական համալիրնրից մեկը՝ Տաթևը: Տաթևի վանքը IX դարի պատմական հուշարձան է, հայ ճարտարապետության բացառիկ նմուշ, հնագույն հոգևոր կենտրոններից մեկը, ինչպես նաև միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը:
Անձերի քանակ: 10+
Փաթեթը ներառում է՝
- Տրանսպորտային ծառայություններ տուրի ընթացքում
- Պրոֆեսիոնալ գիդի ծառայություններ
- Թանգարանների մուտքի տոմսեր
- Գինու համտես
Փաթեթը չի ներառում՝
- Ճաշ, ընթրիք
- Անձնական ծախսեր
- Ալկոհոլային խմիչքներ
- Տաթևի ճոպանուղու տոմսը
Խնդրում ենք հաշվի առնել՝
- Հաշվարկը կատարված է մեկ անձի համար՝ ըստ մարդկանց քանակի
- Մինչև 6 տարեկան երեխաների համար տուրը անվճար է