Տուրեր

Խալկիդիկի

Խալկիդիկի

560,000 Դրամ 545,000 Դրամ

Խալկիդիկի թերակղզին հույների և արտասահմանցիների մոտ, անկասկած, հանդիսանում է Հյուսիսային Հունաստանի ամենահայտնիշրջաններից մեկը: Այս շրջանն արժանիորեն դրախտավայր են անվանում՝ շնորհիվ իր հրաշալի բնության, կլիմայի և հանգստի պայմանների: Այստեղ են գտնվում Եվրոպայի մի շարք լողափեր, որոնք իրենց մաքրության համար պարգևատրվել են Եվրոպական Միության «Երկնագույն դրոշակներով»: Տաք և քնքուշ ծովը հարմար է երեխաների հետ հանգստի, ինչպես նաև ջրային մարզաձևի տարբեր տեսակներով զբաղվելու համար: Բազմաթիվ բարերով և ակումբներով հարուստ աղմկոտ գիշերային կյանքը համադրվում է խաղաղ վայրերով, որտեղ կարելի է առանձնանալ և վայելել բնության գեղեցկությունը: Կանաչով ծածկված լեռները ներդաշնակության մեջ են գտնվում Էգեյան ծովի բյուրեղյա մաքուր ջրերի հետ: Իսկ հին ժամանակների սովորույթները պահպանող ավանդական գյուղակների հարևանությամբ կան բարձր զարգացած աղմկոտ բնակավայրեր:

 
  • Ավիատոմս ՝Երևանից
  • Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
  • Կեցություն  Miraggio Thermal Spa Resort 5* հյուրանոցում
  • Սնունդը՝ Նախաճաշ
  • Վիզայի աջակցություն
  • Տուրիստական ապահովագրություն
   
  • Հայաստանի քաղաքացիների համար Շենգեն վիզան պարտադիր է
  • Փաթեթը հաշվարկված է 1 անձի համար երկտեղանի համարում
ՊԱՏՎԻՐԻՐ ՔՈ ՏՈՒՐԸ

Գինը