Տուրեր

Ծովափնյա հանգիստ Եգիպտոսում

Ծովափնյա հանգիստ Եգիպտոսում

311,000 Դրամ

Ամեն տարի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են Հայաստանից մեկնում Եգիպտոս, և հատկապես նրանք, ովքեր չեն կարողացել հանգստի մեկնել ամռանը: Վերջիններս իրանց վաստակած հանգիստը փորձում են վայելել տաք ու արևոտ Եգիպտոսում:Մենք առաջարկում ենք այս երկրի լավագույն հյուրանոցները:

 Barceló Tiran Sharm հյուրանոցային համալիրը տեղակայված է Աքաբա ծոցի ափին՝ Սոհոյից  18 կմ հեռավորության վրա։Հյուրերի տրամադրության տակ են շքեղ հյուրանոցային համարներ, 1100մ  ավազային  լողափ, 5 բաց լողավազան և անվճար Wi-Fi սպասասրահում։Լողափ հնարավոր է հասնել ընդամենը մեկ րոպեում։

Բոլոր հյուրանոցային համարները, այդ թվում նաև շքեղ (լյուքս) համարները կահավորված են ժամանակակից ոճով։ Յուրաքանչյուր համարում առկա է ժամանակակից հեռուստացույց, պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի ծովը և լողավազաններ,  առանձին լոգարան՝ ցնցուղով, վարսահարդարիչով և խալաթներով։

Barceló Tiran Sharm հյուրանոցային համալիրի տարածքում գործում է 3 ռեստորան, որտեղ մատուցվում են տեղական և տարբեր երկրների խոհանոցների ճաշատեսակներ, նաև 4 բար, որտեղ կարելի է պատվիրել հիանալի կոկտեյլներ։ Ինչպես նաև հյուրերի տրամադրության տակ են ֆիտնես ակումբը, թուրքական բաղնիքը, սպա սրահը ամբողջական ծառայություններով։ Հավելավճարով կազմակերպվում է մասնավոր տեղափոխում դեպի օդանավակայան լիմուզինով։Այստեղից կարելի է այցելել Նաամա Բեյ և Ռաս –Մուհամեդ ազգային զբոսայգի։ Հյուրանոցից մինչև Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայան 11կմ է։

 
  • Ավիատոմս - թռիչքը Երևանից
  • Խմբակային տրանսֆեր օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան
  • Կացություն 5* հյուրանոցում
  • All inclusive սննդակարգ
  • Ապահովագրություն
   
  • Հայաստանի քաղաքացիների համար տուրիստական փաթեթով վիզա  Շարմ Էլ Շեյխ  անհրաժեշտ չէ
  • Փաթեթը հաշվարկված է  1 անձի համար ստանդարտ երկտեղանի համարում
ՊԱՏՎԻՐԻՐ ՔՈ ՏՈՒՐԸ

Գինը