Տուրեր
Մեկօրյա տուր: Սանահին - Հաղպատ - Ախթալա
Ամսաթիվ
Տևողություն
11-12 ժամ
1 հոգու արժեք
15,000 Դրամ
Վայրը
Հայաստան
Մեկօրյա տուր: Սանահին – Հաղպատ – Ախթալա
15,000 Դրամ
Սանահին: 11:00
Սանահին վանական համալիրը գտնվում է Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում, նախկին համանուն գյուղում` Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա:
Կառուցվել է X դարի 2-րդ կեսին, եղել է Հայաստանի կարևոր հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը:
Հաղպատ: 12:40
Հաղպատի վանական համալիրը գտնվում է համանուն գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում` սարահարթի վրա:
Կառուցվել է X դարի 2-րդ կեսին, իսկ X-XIII դարերում Հայաստանի կարևոր հոգևոր և մշակութային կենտրոններից է եղել։
Ախթալա: 13:30
Դեբեդ գետի ափին է գտնվում Ախթալայի բերդ-ամրոցը` կառուցված Բագրատունիների Կյուրիղյան ճյուղի կողմից 10-րդ դարում: Ախթալայի տարածքում են գտնվում Առաքելոց կամ Սուրբ Գեւորգ եւ Ս. Աստվածածին եկեղեցիները: Վերջինս հայտնի է իր գեղեցիկ սրբապատկերներով:
Անձերի քանակ: 10+
Փաթեթը ներառում է՝
- Տրանսպորտային ծառայություններ տուրի ընթացքում
- Պրոֆեսիոնալ գիդի ծառայություններ
Փաթեթը չի ներառում՝
- Ճաշ, ընթրիք
- Անձնական ծախսեր
- Ալկոհոլային խմիչքներ
Խնդրում ենք հաշվի առնել՝
- Հաշվարկը կատարված է մեկ անձի համար՝ ըստ մարդկանց քանակի
- Մինչև 6 տարեկան երեխաների համար տուրը անվճար է