Տուրեր

Մեկօրյա տուր: Վարդագույն Երևանի հետքերով

Մեկօրյա տուր: Վարդագույն Երևանի հետքերով

12,000 Դրամ

Երևանը համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը: Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ: Երևանում կայցելեք մի շարք պատմամշակութային վայրեր, ինչպիսիք են՝ Մատենադարանը, որտեղ ամփոփված է հայ և օտար ազգերի գրավոր մշակույթի  պատմությունը արաբերեն, պարսկերեն, օսմաներեն, ասորերեն, հին վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն լեզուներով (շուրջ 18000 ձեռագիր մատյաններ), Երևանի կոնյակի գործարանը, որտեղ կարող եք ծանոթանալ  հայկական կոնյակի պատմությանը և վայելել դրա անմահական համը: Կշրջեք Երևանի փողոցներով, կծանոթանաք նրա ճարտարապետության հետ, որի հիմնական գրավչությունը հանդիսանում են ազգային զարդանախշերով քանդակները և վարդագույն տուֆը, որի շնորհիվ Երևանը շատ հաճախ անվանում են վարդագույն քաղաք:

Ավելացնել ընտրացանկին
Ավելացնել ընտրացանկին

Անձերի քանակ՝ 10+

  • Պրոֆեսիոնալ գիդի ծառայություններ
  • Թանգարանների մուտքի տոմսեր
  • Կոնյակի համտես

  • Ճաշ
  • Անձնական ծախսեր

  • Հաշվարկը կատարված է մեկ անձի համար` ըստ մարդկանց քանակի:
  • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:
  • Տեխնիկական պատճառներով էքսկուրսիաների հերթականությունը կարող է փոփոխվել։